Աշխարհի առաջատար բժշկությունը հայաստանցիների համար` արագ և մատչելի. մեկնարկում է Global MedConsult միջազգային բժշկական կոնսիերժ ծառայությունը

Հայաստանցի բուժառուներն այսուհետ կարող են կապ հաստատել աշխարհի լավագույն բժիշկների հետ ընդամենը 3-5 աշխատանքային օրերի ընթացքում: Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է բացառիկ նախագիծ՝ Global MedConsult միջազգային բժշկական կոնսիերժ ծառայությունը:

Նորարարական այս հարթակի գլխավոր առաքելությունն է մարդկային կյանքեր փրկելը՝ աշխարհի առաջատար բժշկությունը հայաստանցիների համար աննախադեպ արագ և մատչելի դարձնելու միջոցով:

«Առողջական լուրջ խնդիրների բախվելիս բուժառուներն ու նրանց հարազատները հաճախ հայտնվում են տեղեկատվական քաոսում՝ կորցնելով կենսականորեն կարևոր ժամանակ ճիշտ մասնագետ որոնելու վրա: Global MedConsult-ը գալիս է վերացնելու այս անորոշությունը՝ ստանձնելով բուժման ամբողջական կազմակերպումն ու պացիենտի անմիջական ուղեկցումը՝ «զրոյական սթրեսի» սկզբունքով»,- ասված է հաղորդագրությունում։

«Արդեն շուրջ 15 տարի ես օգնում եմ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հազարավոր մարդկանց ստանալ լավագույն բուժումը: Ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես են նույնիսկ ֆինանսապես ապահովված մարդիկ հայտնվում անելանելի վիճակում՝ չիմանալով որտեղ և ինչպես արագ գտնել ճիշտ մասնագետի։ Սա զուտ ընկերություն չէ, սա հուսալի կամուրջ է, որը պացիենտին կապում է ապաքինման իր լավագույն և ճիշտ ճանապարհի հետ: Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես «լավ հիվանդանոց», այլ տվյալ հիվանդության գծով աշխարհի լավագույն մասնագետներից մեկին»,- նշում է Global MedConsult-ի համահիմնադիր և տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Global MedConsult-ն առաջարկում է անհապաղ կապ լավագույնների հետ։ Ընկերությունը համագործակցում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի առաջատար կլինիկաների և բժիշկների հետ: Ընդամենը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում գտնվում է անհրաժեշտ նեղ մասնագետը:

Ապահովվում է ամբողջական լոգիստիկա և «Բժշկական կոնսիերժ»․ փաստաթղթերի թարգմանություն, վիզաների ապահովում, տոմսերի ամրագրում, արտերկրում դիմավորում և անմիջական ուղեկցում: Պացիենտը կենտրոնանում է միայն իր առողջության վրա, մնացած ամեն ինչ հոգում է ընկերությունը:

Տրամադրվում է հեռավար խորհրդատվություն։ Բժշկական փաստաթղթերի պրոֆեսիոնալ թարգմանությունից հետո կազմակերպվում է տեսազանգ արտերկրի նեղ մասնագետի հետ՝ ապահովելով թարգմանություն և միջազգային ստանդարտներին համապատասխանող բուժման հստակ պլան մինչև երկրից մեկնելը:

Իրականացվում է խորը և ճշգրիտ հետազոտություն (1-2 օրում) աշխարհի լավագույն կլինիկաներում, ինչպես նաև բացառիկ մուտք դեպի առաջատար առողջարանային կենտրոններ:

Global MedConsult-ի ծառայությունները հասանելի են բոլորին՝ անկախ տարիքից և հիվանդության տեսակից: Ընկերությունը խստագույնս պահպանում է տվյալների գաղտնիության միջազգային ամենաբարձր ստանդարտները՝ ապահովելով պացիենտի բացարձակ անվտանգությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ