![]()
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կարկառուն ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը Հանրայինի եթերում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին հարց է հղել, թե ներքին գործերի նախարարին քանի՞ մեքենա է ուղեկցում՝ 4, թե՞ 5:
Մկրտչյանը արձագանքել է՝ ասելով, որ նախարարին 1 մեքենա է ուղեկցում, քանի որ նա Անվտանգության խորհրդի անդամ է, և օրենքը թույլ է տալիս:
«Դուք ասում եք՝ 4-5՝ ի սկզբանե տպավորություն ստեղծելով՝ կամ 4 է, կամ 5»,- ասել է փոխնախարարը:
Վարդանյանը հակադարձել է, թե ինքը տեսանյութ կհրապարակի և հրապարակել է իր էջում խոստացած տեսանյութը:
«Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվելով Վարդանյանի հրապարակած տեսանյութով՝ Մկրտչյանը գրել է.
«Նախարարը պետական պահպանության ենթակա անձ է, դա ունի իր լոգիկան, ինչպես որ ասել եմ քննարկման ժամանակ: Իսկ «ապացույց»-ի մասով, կարծում եմ, կարելի էր Երևանի երթևեկության մեջ պահ գտնել, որում նախարարի մեքենայի առջևից կամ հետևից անցնում են հրշեջ մեքենա, Գվարդիային սպասարկող ավտոբուս, թերևս այդպիսով ավելի տպավորիչ կթվար խոստացված «ապացույցը»:
![]()