22-ամյա տղայի դի է հայտնաբերվել Դավթաշենի կամրջի տակ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ ևս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ