Ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի․ Միրզոյան․ մանրամասներ

ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։

Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:

Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ