Գրանցվեն բացառապես մարտի 8-ի՝ Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս ունեցողները․ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 8-ին՝ երեկոյան ժամը 21:30-ին կայանալիք Մասկատ-Երևան չվերթի տոմս, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։

«Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։

Տեղափոխման ցանկություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել նշված հղումով մինչև մարտի 7-ը՝ ժամը 18:00-ն։

Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝

Աբու Դաբի՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 8-ին՝ ժամը 06:00-ին, ուղևորների հավաքի ժամը՝ 05:30-ին։

Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 8-ին՝ ժամը 06:00-ին, ուղևորների հավաքի ժամը՝ 05:30-ին։

Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-12 ժամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ