Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ալավերդի համայնքի և ֆիզիկական 4 անձանց՝ 2014 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 3-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ալավերդի համայնքի ու ֆիզիկական 4 անձանց միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնության արդյունքում Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցի 5-րդ շենքի 77.87 քմ մակերեսով բնակարանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ