![]()
Արևելյան Լիբանանի Նաբի Շիթ շրջանում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 35 մարդ։
Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը
«Բաալբեկի շրջանի Նաբի Շիթ գյուղի վրա Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով, նախնական և ոչ ամբողջական տվյալներով, զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 35-ը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։
![]()