![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շրջանակում կուսակիցների հետ ավտոբուսով ուղևորվել է Արագածոտնի և Շիրակի մարզեր:
Արագածոտնի մարզային այցի ավարտից հետո նրանք արդեն Շիրակի մարզում են։
Մարալիկում բնակիչները վարչապետին ներկայացրել են առկա խնդիրները, ոռոգման ջրի հետ կաված հարցն ու նշել, որ խորհրդային տարիներից դեռ ոռոգման ջուր չունեն, 2025-ից է միյն կարգավորվել խմելու ջրի խնդիրը։
Մարալիկցիները նաև փողոցների նորոգման հարց են բարձրացրել։
Նիկոլ Փաշինյնաը նշել է, որ բոլոր հարցերն էլ լուծվելու են, միայն թե դրա համար ժամանակ ու համբերություն է պետք։
Անդրադառնալով մարալիկցիների շնորհակալական խոսքերին՝ վարչապետն ասել է․
«Մենք շնորհակալություն չենք ակնկալում, մենք խնդրում ենք համբերություն»։
![]()