![]()
Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն:
Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցման մասնակիցների 13%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2024 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 12%, 2023 թվականի դեկտեմբերին՝ 11%, 2023 թվականի մարտին՝ 7%): Հարցման մասնակիցների 30 տոկոսը ավելի շուտ գոհ է Դատախազության աշխատանքից (2024 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 25%, 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 28%, 2023 թվականի մարտին՝ 24 %):
Ավելի շուտ դժգոհ է եղել հարցվածների 18%-ը (2024 թվականին՝ 17%-ը, 2023 թվականի դեկտեմբերին՝ 17%-ը, 2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 24%-ը ( 2024 թվականին՝ 28%-ը, 2023 թվականի դեկտեմբերին՝ 26%-ը, 2023 թվականի մարտին՝ 26%-ը). հարցման մյուս մասնակիցները` 14%-ը, դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել:
![]()