Վնասազերծվել է «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի տղամարդը, ում տված տեղեկությունով թալանել էին ընկերոջ տունը

Մարտի 6-ին Լոռու մարզում իրականացվել է հատուկ օպերացիա, որի արդյունքում Լոռու մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալբերտ Հովսեփյանին։ Վերջինս նախ տեղափոխվել է Լոռու մարզային քրեական վարչություն, ապա ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տղամարդը Լոռու մարզում հայտնի է որպես դագաղագործ։ Հենց նա է մարտի 4-ին Վանաձորում վնասազերծված երկու եղբայրներիի կողմից կազմակերպված բանդային տվել Լոռու մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի տան տվյալները։ Նա մինչև հանցագործության պահը հանցավոր խմբի անդամներից մի քանիսի հետ այցելել է իր զոհի տուն, տեղանքը ամբողջությամբ ցույց է տվել և հայտնել, որ մարտի 3-ին, տուժած Արտավազդ Կարապետյանը իր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ տանից մի քանի ժամ բացակայելու է, որովհետև այդ օրը նա նշում է իր ծննդյան օրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ