ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում

Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին ՀՀ ԱԳ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն, դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին` ՀՀ քաղաքացիների ԱՄԷ-ից Օման մուտքը դյուրացնելու նպատակով։ Մասկատի օդանավակայանում դեսպանության դիվանագետը ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն։

Բացի Մասկատ-Երևան չվերթերի ուղևորներից՝ ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ։ Այս պահին Օմանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Օմանում գտնվող ՀՀ 5 քաղաքացի՝ մայրաքաղաք Մասկատում «Qatar Airways»-ով Հեռավոր Արևելքի երկրից ժամանած 2 քաղաքացի և 3 քաղաքացի ք. Սալալայում։ Բոլորի հետ դեսպանությունը կապի մեջ է:

Ավիաընկերությունների կողմից ապահովված են կեցության պայմանները, քննարկվում են ՀՀ մեկնելու տարբերակները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ