Ժողովրդի իշխանության երաշխավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. Կոնջորյան․ տեսանյութ

«Ժողովրդի իշխանության երաշխավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է»։

Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով․

«Մնացած հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք եղել են իշխանության, միշտ գողացել են այդ իշխանությունը և հետ չեն տվել ժողովրդին, կազմակերպել են ահաբեկչություններ, գնդակահարել են սեփական քաղաքացիներին, իրար մեջ բաժանել են իշխանությունը և չեն տվել ժողովրդին։

Միակ ուժը, որը, լինելով իշխանության, չի կեղծել ընտրությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Մյուս ուժերը եթե նորից ստանան ժողովրդի իշխանություն, դա հետ չեն տալու ժողովրդին։ Ամեն ինչ շատ պարզ է»,- ասել է Կոնջորյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ