Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի կարողացել ընդունել բանաձև, որը կսահմանափակեր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանում պատերազմ վարելու լիազորությունները առանց Կոնգրեսի հաստատման։

Բանաձևին աջակցել է միայն երկու հանրապետական ներկայացուցիչ՝ Թոմաս Մասսին և Ուորեն Դևիդսոնը:Չորս դեմոկրատ այն մերժել է։

Կոնգրեսի հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։

Նրանք կարծում են, որ Թրամփը, ինչպես ցանկացած այլ նախագահ, համաձայն «Ռազմական լիազորությունների մասին» օրենքի, իրավունք ունի սահմանափակ ռազմական հարվածներ հասցնելու առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։

Նախօրեին ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ նույնպես մերժել էր բանաձևի նախագիծը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ