Հայ ես դու, հայ եմ ես․ Ինտերի նոր գրառումը հայ երկրպագուների համար

Իտալական «Ինտերի» մամուլի ծառայությունը հաճելի անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներին։

Միլանյան ակումբի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել է տեսանյութվերջին դերբիի դրվագներից մեկով, որի ֆոնին հնչում է երգիչ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» հայտնի ստեղծագործությունը։

«Ներաձուրիները» հրապարակմանը կից հայերենով կատարել են հետևյալ գրառումը.

«Դերբիի մթնոլորտը!Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ