![]()
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ Ս․ Մ․-ն և հայտնել, որ փետրվարի 27-ից նշված հասցեում մաքրության աշխատանքներ կատարող Երևանի բնակիչ 50-ամյա Մարինե Բ․-ի և վերջինիս ընկերուհու հեռանալուց հետո նկատել է, որ տնից բացակայում է 3 կգ-անոց ապակյա տարան, որը ամբողջությամբ լցված է եղել 50-դրամանոց մետաղադրամներով, և իրեն պատճառվել է 1 մլն դրամի վնաս, ապա հայտնել, որ տան դուռը վնասված չի եղել, և այլ անձ իր բնակարան մուտք չի գործել։
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Ոստիկանություն ահազանգողը աշխատում է Հայաստանում հայտնի համալսարաններից մեկում որպես դասախոս։
![]()