![]()
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նախիջևանի հարվածներից հետո կրկին ակտիվացան սյունիքագուժերը։
Մեկը գրում ա՝ արդեն հարվածում են Սյունիքին, մյուսը՝ հաստատ կմտնեն Սյունիք, մի ծակ պրոֆեսոր` բա որ Իրան- Ադրբեջան պատերազմ սկսի, թուրքերը պետք ա Սյունիքով գնան Ադրբեջանին օգնելու, ուրեմն Սյունիքը թուրքերը կվերցնեն, Խաչիկյանը բոլորից առաջ էր Սյունիքը հանձնել։
Ինչու են էս մարդիկ էսքան ուզում, որ Սյունիքին մի բան լինի։
Իշխանափոխության հնարավորությունը նրանց համար ավելի կարևորա, քան Հայաստանի ռազմավարական մասի կորուստը։
Սարսափելի տխուրա, բայց փաստ»:
![]()