Կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր

Մարտի 6-ին հերթական կրակոցներն են հնչել Երևանում։

Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանության ծառայողները։ Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է, և նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ