Գյումրեցիների քվեները գողանալու «պատիվն ունեցած» Գրիգորյանը կծվարի իր քաղաքական նախահայր Ծառուկյանի թևի տակ

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի վերջին քաղաքական հայտարարությանը։

«Ճամբարափոխությունը որպես ձեռագիր ամրագրած Մարտուն Գրիգորյանը որոշեց վերադառնալ արմատներին։

Գյումրեցիների քվեները գողանալու «պատիվն ունեցած» Մարտուն Գրիգորյանը նոր արկածախնդրության է գնում, այս անգամ ծվարելով իր քաղաքական նախահայր Գագիկ Ծառուկյանի թևի տակ»,- գրել է Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանը որոշել է մասնակցել ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ