Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է, ես անձամբ պետք է մասնակցեմ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը․ Թրամփ

ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ավիահարվածի հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբայի թեկնածությունը Սպիտակ տան համար ընդունելի չէ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մենք ուզում ենք մեկին, ով ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրան»,- ասել է նա Axios-ին տված հարցազրույցում։

Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում ընդունել Մոջթաբա Խամենեիին որպես Իրանի գերագույն առաջնորդ, քանի որ նա կշարունակի հոր քաղաքականությունը:

«Այդ դեպքում Վաշինգտոնը ստիպված կլինի «հինգ տարի անց» վերադառնալ պատերազմի Թեհրանի հետ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պետք է անձամբ մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը։

Ավելի վաղ «Իրան Ինթերնեշնլ»-ը հայտնել էր, որ հանգուցյալ այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ 56-ամյա Մոջթաբան, կարող է դառնալ Իրանի նոր գերագույն առաջնորդը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ