![]()
Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը չի բացառում, որ Իսրայել-ԱՄՆ-Իրան հակամարտությունը մի քանի ամիս տևի: Վերջինս ասում է՝ կատարվողի նպատակներից մեկը Իրանի քաղաքական ղեկավարության փոփոխությունն է:
Անդրադառնալով Խաչիկ Ասրյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է 5000 մարդ հավաքագրել և գնալ Իրանին օգնության, զրուցակիցը նկատում է. «Շևրոնով ՀՀ-ի դեմ հայտարարություններ են անում, բացի Հայաստանից՝ այլ երկրների համար պատրաստ են զոհվել»:
Խոսելով Կարապետյանների հայտարարությունների մասին, որոնք ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ-ի երաշխավորության կողմնակիցն են, Առաքելյանն ասում է. «Ցավում եմ Կարապետյանի զարմիկի գիտելիքի մակարդակի համար, բազմիցս տեսել ենք ՌԴ-ի երաշխավորությունը: Պատմությունը ցույց է տվել, թե որքան ծանր է նստել ռուսական միջնորդությունը»:
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ այս մարդիկ պետական դավաճանի պես ուզում են սրել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ:
Ինչ վերաբերում է հանրապետականների՝ իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու հայտարարություններին, Էդգար Առաքելյանը այն քաղաքական հումոր է համարում. «Գարնանային հումոր է, ինչպես զարմիկն ասում էր՝ հոպարս ստիպեց, որ թոշակները բարձրանան»:
Վերջինս կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «վատ» շրջապատ է ընկել, դարձել օլիգարխների սազանդարը:
«Մեկն ուժեղ տղա է, մեկը տապան է սարքում, Մոսկվայից ասել են՝ ձայնը կտաք Քոչարյանին: Ուզում են Քոչարյանին կրկին բերել փաթաթել մեր վզին»,- ասում է նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()