Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավածության պատրաստակամությունը։

Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն կարևորել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ