![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի վերջին քաղաքական հայտարարությանը։
«Թե ինչպես մի գիշերում Սերժի Մարտունը դարձավ Ծառուկյանինը։
Վարդանիկին քաղաքապետ դարձրած Մարտունն, այսօր հայտարարեց, որ առաջիկա խորհրդանական ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ` Ծառուկյանի գլխավորությամբ։
Մարտուն ջան, անկեղծ մի հարց էլի` դու ի՞նչ երեսով էս դուրս գալու Գյումրու փողոցներ` գյումրեցիներից քվե խնդրելու, ես քո փոխարեն կամաչեի, անկեղծ… դու լավ կանես` նախ Գյումրին այսօրվա վիճակին հասցնելու համար պատասխանատվություն կրես, հետո նոր կողմնորոշվես` ում թևի տակ էս տաքուկ ծվարելու` մի բան լավ իմանալով` գյումրեցին քեզ չի ներելու երբեք, և նաև վստահ եղիր` Գյումրիում տեղի ունեցածից հետո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտի` ինչպիսի ընտրություն ՉՊԻՏԻ կատարել, Վաղարշապատը քեզ օրինակ։
Ասածս ինչ է՝ Ծառուկյանին էս գլխից ասա` վրեդ հույս չդնի, քարը փեշիցդ քցի ու էդ մարդուն ասա, թե Գյուրիում քեզ ոնց են վերաբերվում»,- գրել է Պալյանը։
![]()