![]()
Նախիջևանում կործանված անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպից հետո Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
Իրանի ԱԳ նախարար Արաղչին հերքել է Իրանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու մասին լուրերը։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը հետաքրքրված է Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններով և ցանկանում է ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում։
![]()