Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողներն անվճար կտեղափոխվեն Աբու Դաբիից և Դուբայից․ ինչպես գրանցվել

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 6-ին՝ երեկոյան ժամը՝ 21:30-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպած անվճար տեղափոխման հնարավորությունից։

«Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։

Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/ZS8AoviCvtT3M4cE8 մինչև կեսգիշեր (00:10)։

Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝

Աբու Դաբի՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63) մարտի 6-ին՝ ժամը 06:00-ին, ուղևորների հավաքի ժամը՝ 05:30-ին,

Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 6-ին՝ ժամը 06:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 05:30-ին։

Խնդրում ենք բացառապես գրանցվեն այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն մարտի 6-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-ից 12 ժամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ