![]()
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել, այնուհետ կալանավորվել էր երկու ամսով։
ՔԿ-ն հայտնել էր, որ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
![]()