Քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության ընթացքը և հետագա քայլերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման հնարավորությունների շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ