![]()
Ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է տարածել, որում նախարար Արփինե Սարգսյանը լավ լուր է հայտնել էլեկտրամոբիլների սեփականատերերի համար: Նշվում է, որ քաղաքացիների բարձրացրած հարցի ուսումնասիրության արդյունքում մշակվել է գույքահարկի հաշվարկման առավել արդար և միատեսակ մեթոդաբանություն:
«Այսօր շատ էլեկտրոմոբիլների սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր, քան իրականում պետք է լինի, պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, որը հաճախ չի արտացոլում շարժիչի իրական հզորությունը:
Ձեր կողմից արդարացիորեն բարձրացված այս հարցը մենք մանրամասն ուսումնասիրել ենք, մշակել շարժիչի հզորության հաշվարկման նոր՝ առավել օբյեկտիվ մեթոդաբանություն: Այսինքն՝ ներկայից առավելագույն կամ պիկային հզորության փոխարեն կգրանցվի արդյունավետ կամ 30-րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված արժեք:
Եթե էլեկտրոմոբիլն ունի ԵԱՏՄ շտեմարանում լրացրած էլեկտրոնային անձնագիր, հիմք է ընդունվելու հենց այնտեղ նշված շարժիչի հզորությւոնը, եթե էլեկտրոնային անձնագիր չկա, շարժիչի հզորությունը կորոշվի հետևյալ կերպ. եթե այն մինչև 250 ձիաուժ է, այդ թիվը կբաժանվի 1,5 գործակցի, իսկ եթե շարժիչի հզորույթւոնը 250 ձիաուժից ավելին է, ապա 250 ձիաուժը կբաժանվի 1,5 գործակցի, իսկ մնացյալ մասը՝ 2,5 գործակցի»,- մանրամասնել է նախարարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()