Հյուսիս-հարավի կառուցման շրջանակում մի շարք համայնքների 88 հողամաս հանրային գերակա շահ կճանաչվի

Կառավարությունը կայացրել է որոշում, որի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

Ծրագիրը ներառում է՝ 5 նոր տրանսպորտային հանգույցների կառուցում, 6 նոր վերգետնյա անցումների կառուցում, 2 նոր թունելների կառուցում՝ մոտ 985 մետր ընդհանուր երկարությամբ (ներառյալ պորտալները). 15 նոր կամուրջների կառուցում:

Ճանապարհի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները հանրության գերակա շահ են ճանաչվել ՀՀ կառավարության 09․06․2022 թ․ N 851-Ն և 15․11․2024 թ. N 1793-Ն որոշումներով։

Նշված որոշումներով հանրության գերակա շահ ճանաչված հողամասերն օրենքով սահմանված կարգվող օտարվել են և երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածքները հանձնվել են շինարարին։ Շինարակական աշխատանքներն մեկնարկել են 2024 թ․ և ներկայում գտնվում են ընթացքի մեջ։ Շինարակական աշխատանքների ընթացքում տեղանքների փաստացի իրադրությամբ, գրունտների փաստացի տեսակներով, որոշ հատվածներում ոռոգման համակարգերի տեղափոխման, դեպի հողամասեր մուտքեր ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կատարվել են նախագծային փոփոխություններ։

Նշվածի արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք, Մեղրի բնակավայրերում գտնվող ընդհանուր 88 հողամասերի ազդակիր հատվածներ ներառվել են Ճանապարհի օտարման գոտու սահմաններում և, առանց այդ տարածքների հնարավոր չէ ապահովել շինարարական աշխատանքների իրականացումը։

Ելնելով վերոգրյալից՝ Ծրագրի բնականոն ընթանցքն ապահովելու, Ծրագրի ժամանակացույցի ձգձգումներից խուսափելու և շինհրապարակի առանձին տեղամասեր հնարավորինս սեղմ ժամկետում կապալառուին տրամադրելու նպատակով՝ որոշմամբ առաջարկվում է Ճանապարհի օտարման գոտու սահմաններում ներառված 88 հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ՝ հաստատելով այդ հողամասերի օտարման գոտին։ Օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ