![]()
Հանրապետության տարածքում մարտի 5-ի ցերեկը, 6-ի երեկոյան, 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 6-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-10-ի ցերեկային ժամերին նույնքան կբարձրանա։
.jpg)
Երևան քաղաքում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
.jpg)
![]()