![]()
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ է արձակվել:
Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ որոշումը կայացրել է վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Նիկողոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել:
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Արշակ Խաչատրյանի գործի վերաբերյալ՝ հայտնելով մանրամասներ և նշելով, որ անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում:
![]()