Օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի. վարչապետ

Մենք ոչ թե պետք է մտածենք՝ 50 բեռնատարը ինչպես իրարից տանենք, այլ պետք է մտածենք՝ 500 հազար բեռնատարի համար ինչպես Հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգ, արագ միջանցքը, որպեսզի բեռներն այստեղով հոսեն՝ բոլորիս բերելով տասնյակ միլիարդ դոլարների օգուտներ: Այդ մասին Կառավարության՝ մարտի 5-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծից տարածաշրջանային երկրների օգուտներին:

Ըստ վարչապետի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ենթակառուցվածքներն անգամ ռազմավարական ներդրումով կարող են բավարար չլինել կանխատեսվող հոսքերն ապահովելու համար:

«Չմոռանանք, որ TRIPP-ը խաղաղության խաչմերուկի մաս է:

Հույս ունեմ, որ կայունությունը և խաղաղությունը Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ հնարավորինս արագ կվերականգնվի, բայց օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի, որտեղ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն: Մեկի տարածքում մի քիչ երկար է, մյուսի տարածքում՝ մի քիչ կարճ. նկատի ունեմ՝ ներգրավվածության առումով»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ