Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ Հայաստանից ևս ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. Փաշինյան

«Կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, քանի որ քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգերը»։

Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի տարածքով երկաթուղով հերթական բեռների ՀՀ տեղափոխվելու մասին:

«Օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար, և ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն է ձևավորվում:

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան»,- նշել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ