ՀՀ-ում դպրոցներ չեն փակվում, փակվում են ավերակներ և կառուցվում են դպրոցներ. Փաշինյան

«ՀՀ-ում դպրոցներ չեն փակվում, դպրոցներ կառուցվում են, փակվում են ավերակներ և բացվում են դպրոցներ, այդ թեմայով չքմեղանալու որևէ առիթ չկա, պետք է բացատրենք՝ ինչ է կատարվում»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նման խոսակցություններ ունեցել եմ մի քանի բնակավայրերում, երբ մի քանի քաղաքացիներ ասել են, որ գյուղի դպրոցը փակվում է, ես ասել եմ՝ չի փակվում, նոր դպրոց է կառուցվում, որից հետո ասում էին՝ մեր դպրոցը 5 կմ այն կողմ է կամ մեր բնակության տարածքից դուրս է: Ես խնդրեցի որ չափեն կինոհայրենիքի մեր տնից դեպի այն դպրոցը , որտեղ իմ երեխաները սովորել են, պարզվեց, որ 6,5 կմ՝ մի ուղղությունն է: Երևանի աշակերտների մի մասը 30 կմ գնում է, ոչ մեկը չի բողոքում»,- ասաց նա:

«Որտեղ է կրթության որակն ավելի լավ՝ որևէ հեռավոր գյուղու՞մ, թե՞ Երևանում, ակնհայտ է չէ՞, որ Երևանում: Այն ինչ ես իմ սեփական երեխաների համար արել եմ, ես հիմա օգտվելով իմ կարգավիճակից անում եմ ՀՀ բոլոր երեխաների համար, որ նրանք գնան դպրոց ,որտեղ կլինի ֆիզկուտուրայի դահլիճ, պատշաճ միջավայր, հնարավոր չի 6-հոգանոց դպրոցում երեխայի համար ապահովել կրթություն: Երեխային 15-հոգանոց դպրոցում 10 տարի պահում ենք հետո բաց ենք թողում 8 միլիարդ ներկայացուցիչ ունեցող աշխարհ, մի քանի հազար ներկայցուցիչ ունեցող բանակ»,-նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ