![]()
«Բոլորս գիտենք՝ հոկտեմբերի 27-ով: Դրանից հետո երկիրը թևակոխեց համակարգված կոռուպցիայի դաշտ: Ինչքան էլ խոսենք քաղաքական կոռուպցիայի մասին, այո՛, քաղաքական կոռուպցիան մեզ ուղեկցում է: Խնդրեմ, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է 135-ամյա Դաշնակցության առաջնորդը: Ինչն է կապում նրան և ՀՅԴ-ին: Ինձ այդ հարցը միշտ մտահոգել է, որովհետև Ռոբերտ Քոչարյանը կա՛մ Դաշնակցության անդամ է, կա՛մ այլ կապեր կան, որոնք պետք է բացահայտվեն»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ կոռուպցիան կոնկրետ դրևսորումներ են, դա միայն գումարային հարաբերությունները չեն:
«Կոռուպցիան քանդում է պետություններ»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով խորհրդային տարիների վերջին ժամանակաշրջանը:
Բայց համեմատել այն ժամանակվա ներքին գործերի կոռուպցիոն ունեցվածքը և մեր՝ 1999 թվականից սկսած պաշտոնյաների անշարժ և շարժական գույքի ու դրամական միջոցների ծավալները, ըստ նրա, անհամեմատելի են:
Անդրանիկ Քոչարյանն այնուհետև ներկայացրեց, թե Հոկտեմբերի 27-ից հետո ինչ տեղի ունեցավ մեր երկրում:
«Մինչև Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստան գալը, նա ոչինչ չուներ: Վստահաբար ձեզ ասում եմ: Բոլորը հիշում են դեղին «Զապորոժեցը», ես էլ եմ հիշում, Վաչոյի ՌԱՖ-ը, որով դիմավորում էր մարդկանց ու տանում զորամասեր: Հիմա բանկերից միլիարդները հանում են, բոլորը տեսնում են, և հարց է առաջանում. մեզ մեղադրում են՝ ինչու են այս մարդիկ դեռ ազատության մեջ»,- ասաց պատգամավորը:
![]()