![]()
Ազգային ժողովը մարտի 5-ին շարունակումէ աշխատանքը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվել է, վիճաբանություն սկսվել:
Նա, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հարց է ուղղել. «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա։ ԱՆԻՖ–ի 25 միլիարդից ի՞նչ կա»։
Սերգեյ Բագրատյանը տեղից պատասխանել է Վարդանյանին, վերջինն էլ իր հերթին պատասխանել: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոչ է արեց տեղից չարձագանքել։
Վարդանյանի՝ կարճ ժամանակ խոսելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ ժամանակ ավարտվել է, ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը ձեռքը պարզելով ԱԺ նախագահի կողմը հայտարարել է, թե իրեն ընդհատել են ու հետևաբար, խոսքն ավարտում է:
Նրա ձեռքի շարժումը և հայտարարությունը, թե շուտով կավարտի, բարկացրեց Ալեն Սիմոնյանին ու նա ասաց.
«Ես եմ որոշում, ինձ հետ տենց խոսել չի կարելի, այսինքն շուռ գալ, ձեռքով ինձ ասել՝ ինձ ընդհատել են, հես կավարտեմ… ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը»։
Խմբակցությունից արձագանքներ հնչեցին, ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն դա նշանակում է, որ բանախոսը պետք է շուռ գա ԱԺ նախագահին ձեռքով անի, ասի՝ ես կորոշե՞մ։ Այստեղ ես եմ որոշելու, ազատեք ամբիոնը։
Պարոն Ղազարյան, դուք էլ լռեք։ Երբ ասում եմ՝ լռեք, ուրեմն պետք է լռեք, սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, էդ ի՞նչ խոսելու ձև ա։ Մի հատ վերջացրեք էս սկանդալներ սարքելը»։
Դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ԱԺ նախագահն ասաց.
«Ձեր խմբակցությանը կարգի հրավիրեք։ Պարոն Ղազարյանը իրեն իրավունք է վերապահում դահլիճ չմտած աստիճանավանդակից ինձ հրահանգներ է տալիս, մյուս պատգամավորը ասում ա՝ ես կորոշեմ, երբ եմ խոսալու։ Կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ։ Չհամարձակվեք մտնել ԱԺ նիստերի դահլիճ, աստիճանավանդակից կարգուկանոն թելադրել։ Ես նիստերը վարում եմ նենց, ոնց չճիշտ եմ գտնում, դուք պետք ա որոշե՞ք՝ խառնվեն, թե չխառնվեն։ Լռեք։
Բանակցությունների մեջ չենք մտնում, սնեց ֆորմատ չկա, նստեք ձեր տեղը»։
Դա ասելուց հետո Ալեն Սիմոնյանը ձայնը տվեց ամբիոնի մոտ սպասող Հովիկ Աղազարյանին։
![]()