Ապրիլի 1-ին քաղաքացիները կենսաթոշակները կստանան արդեն բարձրացված ու քարտերի վրա. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հիշեցրել է, որ կենսաթոշակները ապրիլի 1-ից կբարձրանան՝ ընդգծելով, որ 623 հազար 353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հազար և ավելի, իսկ մյուսների՝ 39 հազար 594 հոգու համար՝ 8500 դրամով։

«Նրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիներն են։ Կենսաթոշակների և նպաստների բարձրացման որոշման մեջ նաև նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրացում»,-շեշտել է նախարարը։

Ըստ նախարարի՝ այս որոշումները մեծ և էական փոփոխություններ են 600 հազար կենսաթոշակառուների համար և չհաշված հետվճարը, որը կազմում է 20%` մինչև 10 հազար դրամ և այդ բարձրացումը բերելու է հետվճարի միջին թվի էական բարձրացման։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադառնալով թոշակառուների՝ անկանխիկ եղանակով թոշակը ստանալու և առևտուրի հնարավորությանը, նշել է՝ ավելի քան 400 հազար թոշակառու օգտվում է դրանից, ինչի հետևանքով կրճատվում է ստվերը ՀՀ-ում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ