![]()
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումէ արել՝ նշելով, որ առավոտյան լրահոսը թերթելիս աչքով է ընկել ՀՀԿ մի հայտարարություն իմպիչմենթի մասին։
«Թեև զարմանալու պաշարներս սպառման եզրին են, բայց միևնույնն է զարմացած ու տարակուսած եմ, թե ինչքան իրականությունից կտրված կարող է լինել մի քաղաքական ուժ, որ հերիք չէ կառավարել է երկիրը 2 տասնամյակ, վերջին 8 տարում էլ ընդդիմադիր գործունեություն է իրականացրել։ Ինչքան խորը պետք է լինի խզվածքը քո ու ժողովրդի, քո ու քաղաքականության, քո ու երկրի օրենսդրության միջև, որ ընտրություններից 3 ամիս առաջ նման հայտարարություններ անես մի գործընթացի մասին, որի նույնիսկ մեկնարկը չես կարողանում տալ, էլ ուր մնաց հաջողես։
Կամ էլ այլ վարկած կա. ՀՀԿ-ն շատ լավ հասկանում է, որ այդ գործընթացը իր բնույթով «մեռելածին» է, բայց այն շարունակաբար պահում է լրահոսում՝ ցույց տալու համար, որ ինքը կա, պարզապես հիշեցնելու իր գոյության մասին, թեև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե այդ «գոյությունը» ինչքան է անհրաժեշտ մեր ժողովրդին և երկրին»,- գրել է Թորոսյանը:
![]()