Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազդ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

2 անշարժ գույք.
2 շարժական գույք.
1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
325 միլիոն 574 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ