![]()
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 6-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Նշանյան, Տիգրանի, Մուսա Լեռան, Մոնթեի, Չարենցի, Զ․ Անդրանիկի, Գործարանային, Տ․ Մելիքյան փողոցների գազասպառողների, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ի, Մալխասյան Հրաչիկ ԱՁ-ի, «ԵԿԳ» ՓԲԸ Այգավանի մասնաճյուղի, «Նոյավան» ՍՊԸ-ի գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
![]()