Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանն այլևս չի պատրաստվում որևէ բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է շարունակելու պատերազմն այնքան, որքան հարկ լինի: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։

«Մենք չենք վստահում ամերիկացիներին և մտադիր չենք նրանց հետ վարել ոչ մի բանակցություն: Մենք կարող ենք շարունակել պատերազմը, որքան հարկ է, այնպես, ինչպես ութամյա Սրբազան պաշտպանության ժամանակ (խմբ.՝ նկատի ունի 1980-1988 թթ. իրանաիրաքյան պատերազմը)», – ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ