![]()
Ներքին գործերի նախարարությունից արձագանել են մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ մոտ մեկ ամիս առաջ միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթիի» սեփականատեր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի և «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արամ Արամյանի ու նրանց հարազատների միջև, և հնչել են կրակոցներ:
«Նշված դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ խուլիգանության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ կրակոցերի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ՝ տրամադրված «Հայկական ժամանակ»-ին:
![]()