![]()
Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում արդեն 1 միլիոն 200 հազար այց է գրանցվել բուժհաստատություններում։
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եթե դիտարկենք, թե քանի անձ է օգտվել մի քանի ծառայությունների ձևաչափով, ապա 400 հազար քաղաքացի օգտվել է առողջության ապահովագրության համակարգից։ Անձ կա, որ ստացել է և հետազոտություններ, և դեղորայք, և վիրահատություն։ Եվ սա իսկապես մեծ դիմելիություն է, որը ես նույնպես ուզում եմ շեշտադրել. այս դիմելիության աճն էլ մեր կանխատեսումների շրջանակներում է, մեր համակարգը, ըստ էության, մարսում է այս դիմելիությունը, և, այո՛, մենք հաջորդիվ էլ պիտի աշխատենք բարելավելու, ավելի լավացնելու այս համակարգը»,- ասաց նախարարը։
![]()