էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Մասիսում գործող տեղական կաշվի վերամշակմամբ զբաղվող արտադրական ձեռնարկություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մարտի 3-ին այցելել է Մասիսում գործող տեղական կաշվի վերամշակմամբ զբաղվող արտադրական ձեռնարկություն։

Ինչպես հայտնել են նախարարությունից, ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին, տեխնոլոգիական գործընթացներին և առկա խնդիրներին։ Արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտահանվում է։

Ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքակազմից, մասնավորապես՝ արտադրողականության խթանման նպատակային ծրագրից՝ ձեռք բերելով նորագույն սարքավորում, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել արտադրողականությունն ու արտադրանքի որակը։

Այցի շրջանակում տնօրեն Ստեփան Հովհաննիսյանին ներկայացվել են նաև նախարարության աջակցության այլ ծրագրերը՝ հետագա զարգացման, արտադրության առավել արդյունավետ կազմակերպման և արտահանման խթանման նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ