Այս տղան կա՛մ տեղյակ չէ Իրանի դեմ սանկցիաներից, կա՛մ տեղյակ են ու ուզում են Հայաստանն էլ մտցնեն սանկցիաների տակ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ իրանական նավթը Վանաձորում վերամշակելու և վաճառելու վերաբերյալ հայտարարություններին։

«Այս տղան կա՛մ տեղյակ չէ Իրանի դեմ սանկցիաներից, կա՛մ տեղյակ են ու ուզում են Հայաստանն էլ մտցնեն սանկցիաների տակ, կա՛մ էլ գիտեն՝ Իրանը Լոռուն ու Տաշիրին կպած մարզ է։ Բայց ամենամտահոգիչը իր/իրենց չիմացությունը կամ մտադրությունները չեն։ Նյութը հավանած 3200 մարդ լսել է Վանաձորում նավթավերամշակման գործարան բառերն ու հուզվել առանց տեղյակ լինելու դրա հետևանքների ու անգամ հնարավորությունների մասին։ Մարդկանց մեղադրելու չէ. Հայաստանն ապրել է մեկուսացման մեջ, ու շատերը տեղյակ չեն աշխարհից, որովհետև մենք այլ ինֆորմացիոն տարածության մեջ ենք եղել ու մնում…։

Մնում է հասկանալ, թե նավթամթերքը երիտասարդն ինչպես է Իրանից հասցնելու Վանաձոր՝ երևի ֆուռերով կամ ինքնաթիռով, կամ էլ երևի գիտեն՝ Նախիջևանը մերն է, Լավրովը չեղարկել է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը…»,- գրել է Սաֆարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ