![]()
Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակով: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Մերձավոր Արևելքի երկրներից ՀՀ քաղաքացիների վերադարձի մասին։
«Կարող են, իհարկե, այլ պատճառներ լինել: Բայց կներեք, եթե մի մարդ, կոնկրետ, մասնավոր դեպք գիտեմ, եթե մի մարդ, որը մեկ ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է չէ՞, տոմս կարող է առնել: Ինչի՞ մասին է խոսքը:
Մի քիչ արդար չէ նաև պահանջը կառավարության նկատմամաբ՝ նաև էդ տոմսն առնել»,-ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Միրզոյանը: Նա պատասխանում էր հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՀՀ-ն Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով մնացած քաղաքացիների հետվերադարձը կազմակերպելու համար:
![]()