![]()
«Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ, և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ»։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել։ Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել Դուբայից և ԱՄԷ-ից։
Տարածաշրջանում լարվածության սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել էին աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ։
Ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Իհարկե, բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր վերաբերելի երկրներում։ ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, օգտվելով այդ հնարավորությունից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը»,- ասաց նախարարը։
![]()