![]()
«Վրաստանի գործընկերներին մանրամասն և ամբողջական տեղեկատվություն ենք փոխանցել, թե ինչ է տեղի ունենում ԹՐԻՓՓ նախագծի իրագործման համատեքստում, Հայաստան Թուրքիա, Ադրբեջան հարաբերություններում տարածաշրջանային իրավիճակի հետ կապված մեր գնահատականն ենք կիսել նրանց հետ», -ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Վրաստան կատարած իր պաշտոնական այցից, և թե ինչ տրամադրություններ կան այնտեղ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ:
«Կա դիտանկյունի հարց, եթե մենք վերցնենք նեղ գծերի տրամաբանությամբ, պատկերն այլ է, եթե վերցնենք տարածաշրջանի տրամաբանությամբ՝ այլ է: Շատ նեղ գծերի տրամաբանությամբ՝ երբեմն նույնիսկ ՀՀ-ի ներսում նման ընկալում կարող է լինել, թե ասենք օրինակ ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը և երկաթուղու բացումը Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վրա ինչ նեգատիվ ազդեցություն կարող է ունենալ»,- նկատեց վարչապետը:
«Խոսքը վերաբերում է արևելքից արևմուտք մասնավորապես Չինաստանից դեպի ԵՄ և հակառակ ուղղությամբ տրիլիոնների ապրանքի վերաբերյալ, եթե մենք այս տարածաշրջանում զուգահեռ 20 հատ երկաթուղի բացենք, 20 հատ էլ ճանապարհ, մեկ է չի հերիքի սպասարկելու այդ ամբողջ բեռնափոխադրումը: Հիմա շատ լավ պահ է, որ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանն այս հնարավորությանը նայեն որպես ընդհանուր հնարավորություն, մեզ պետք չի միայն մտածել, որ վայ այս բեռնատարը որ ուրիշ երկրով անցնեն մենք 50 դոլար կկորցնենք: Մեզ պետք է ասել, որ եթե միլիոնավոր տոննանների բեռները, որոնք ճանապարհ են փնտրում, թե որտեղ կարող են գնալ, եթե ՀՀ-ն, Վրաստանը, Ադրբեջանը կարողանան մեր տարածաշրջանը դարձնել գրավիչ, արագ, ապահով անցնում, բոլորիս եկամուտնեը տասնյակ անգամներ կավելանան, վստահ կարող եմ ասել, որ վրացի մեր գործընկերներն այդ ընկալումն ունեն»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի, Հայաստանի շուրջ խաղաղություն է հաստատված , երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց տարածաշրջանում տեղի ունեցողը պետք է հուշի, որ եթե խնամք չի տարվում խաղաղությունը և կայունությանը, օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել:
![]()