![]()
«Այդ հանդիպումները կարևոր են, որպեսզի շահառուների շրջանում փորձենք պարզել տպավորությունները մեր կողմից իրականացվող բարեփոխումների և, կարծում եմ, ինչպես միասին համոզվեցինք, շատ դրական ընկալում կա մարդկանց շրջանում: Սխալված չեմ լինի, որ ասեմ առաջանային տպավորությունները կապված են առողջության համընդհանուր ապահովագրության հետ, որովհետև մարդիկ արդեն 3-րդ ամիսն է շատ կոնկրետ զգում եմ դրա աշխատանքը՝ հատկապես 65+ տարիքի մեր հայրենակիցները»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ տպավորություններ ունի ներկուսակցական արշավի ժամանակ նար քաղաքացիների հետ մարզային հանդիպումներից:
«Ամենակարևոր արձանագրումը թերևս այն է, որ կարող ենք Երևանից ցանկացած ուղղությամբ դուրս գալ և կանգնել ցանկացած բնակավայրում և ցանկացած համայնքում, կարող ենք տեսնել տասնյակ ծրագրեր, որոնք իրականացվել են վերջին տարիներին: Հանրապետությունում չկա մի համայնք, ենթադրում եմ, որ չի լինի նաև բնակավայր, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց կյանքը բարելավելու համար: Իմ ամենամեծ տպավորությունն այն է, որ ինչպես ասում են եկել է ժամանակը, որ այդ աշխատանքի արդյունքները հանրության քաղաքական արձագանքի տեսքով տեսնենք և մենք տեսնում ենք ու կարծում եմ կտեսնենք»,- ասաց նա:
![]()