![]()
Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել նրա կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին, մինչդեռ պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը և 20 միլիոն դրամ գրավ։
Մարտի 4-ին ավարտվել են նրա գործով նախնական դատալսումները, և նշանակվել է հիմնական դատաքննություն։
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու գործով կալանավորված են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
![]()