![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․ «Աշխատանքային այցս Վրաստան ավարտվեց»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Մարտի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Այնուհետև Վրաստանի Սիղնաղի բնակավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը: Այնուհետև երկու երկրների վարչապետները հանդես են եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
![]()